ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրությունները՝ Նիկոլին հեռացնելու «ստարտ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին․ այս ընթացքում ընտրություններին մասնակից ուժերն իրենց ներածին չափով փորձում էին ընտրողների հետ շփվել, ներկայացնել իրենց տեսակետներն ու  քաղաքի ապագա տեսլականի հետ կապված իրենց մոտեցումները։ Ինչպես և կանխատեսելի էր, Երևանի ընտրություններն իշխող ուժի և հատկապես Նիկոլ Փաշինյանի համար ունեն կենսական, անգամ օրհասական նշանակություն, այդ իսկ պատճառով, ողջ իշխանական ռեսուրսն ու վարչական լծակները հանել են հրապարակ՝ փորձելով «պոտդերշկա» անել Ավինյան Տիգրանին։

Ի սկզբանե պետք է նշենք, որ Ավինյանը կաշվից դուրս եկավ և փորձեց իր ստանձնած դերը փայլուն կատարել և երևանցիներին հնարավոր բոլոր ձևերով մանիպուլացնել։ Քարոզարշավի ողջ ընթացքում նա անում էր ամեն ինչ փաշինյանական իշխանության վարած քաղաքական կուրսի ու ազգակործան «լյապերի» մասին չխոսել, գեղեցիկ փաթեթավորումներ էր տալիս քաղաքացիների կողմից հնչող սուր հարցապնդումներին, որոնք հաճախ շատ ցցուն էին դիտվում՝ ցայց տալով իշխանական թեկնածուի իրական մերկությունը։

Նախօրեին տեղի ունեցավ ընտրություններն ամփոփոխ հեռուստաբանավեճը, որը Հանրայինը կազմակերպել էր սեփական թեկնածուի համար հերթական անգամ ձրի հարթակ ապահովելու և հանրությանն ինչ-որ չափով մոտիվացնելու նպատակով։ Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, ինչքան էլ հաղորդավարների, սատելիտ կուսակցությունների քողարկված ու լղոզված սիրաշահումներին, Ավինյանը փաստացի ձախողեց այն։ Ավելին, ինչքան էլ ուղիղ եթերից հետո իշխանական քարոզիչներն ու օդիոզ կերպարներն իրենց ֆեյսբուքյան տիրույթում ֆիմֆերամբներ էին ձոնում Ավինյանին՝ «ցնցող դեբատի», «ընտրված քաղաքապետ» լինելու փաստի հետ կապված, ակնհայտ է, որ իշխանականները լուրջ «ձյոռգերի» ու ջղաձգումների մեջ են, քանի որ հասկանում են, որ հանրությանը այդքան էլ հեշտ չի դարձյալ խաբել։

Ինչ խոսք, փաշինյանական կեղծ պնդումներին ու կիսաճշմարտություններին հավատացողների թիվը քիչ չէ, բայց, ըստ էության, բավարար չէ համապատասխան քվե ապահովելու համար ու հենց դրա համար է, որ անձամբ Նիկոլն է կպել գործի, և այսօր արդեն նախատեսված է մայրաքաղաքում երթ անցկացնել։ Պետք է փաստենք, որ այս երթն ավելի շատ հենց Փաշինյանին է անհրաժեշտ, որպեսզի հասկանա, թե ինչ է իրենից ինքը ներկայացնում հիմա, այսքան արհավիրքից հետո, նա փորձում է հասկանալ՝ կարող է և ի վիճակի է շարունակել այս պատուհասության շրջանը։

Հենց դրանով է պայմանավորված, որ այս անհանգստության ու ցնցումների պատճառով այսօր մարզերից մեծ թվով մարդիկ են բերվում Երևան՝ երթին մասնակցելու նպատակով։ Ավելին, ՔՊ բոլոր մարզային կառույցներին հաձնարարված է համապատասխան թիվ ապահովել՝ երթում ներկայանալի երևալու նպատակով։ Բացի դրանից, ամբողջ իշխանական թիմով աշխատում են ոչ միայն մարզերերում ապրող երևանաբնակների ցուցակների վրա, այլ արհեստական գրանցումների շարք են սկսել։ Ի դեպ, տարբեր տիպի օդում կախված խոսակցությունների համաձայն՝ այլ ազգերի ներկայացուցիչների ևս փորձելու են ընտրությունների մասնակից դարձնել՝ թիվ ապահովելու համար։

Ըստ էության, Փաշինյանն ինքն անձամբ շատ լավ գիտակցում է, որ չի կարողանալու ապահովել 50 տոկոս ձայն կամ ինչ-որ կցորդի հետ կոալիցիա ձևավորել, և, ամենայն հավանականությամբ, Երևանի ավագանու ընտրություններն էլ կհանդիսանան Նիկոլին հեռացնելու գործընթացի ստարտը։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular