ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահան Քերոբյանը Ստեֆան Բոլցին համառոտ ներկայացրել է Հայաստանում տնտեսական աճի բարձր ցուցանիշները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանկֆուրտում անցկացվող ներդրումների կառավարման ցուցահանդեսի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Ռայֆայզն բանկի Ֆրանկֆուրտի մասնաճյուղի ղեկավար Ստեֆան Բոլցի հետ։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպմանը Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում տնտեսական աճի բարձր ցուցանիշները, անդրադարձել ֆինանսական և բանկային համակարգին, պետական օժանդակության գործիքակազմին, մասնավորապես՝ լիզինգի ծրագրերին ու լիզինգային փաթեթներին և իրականացվող բարեփոխումներին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել՝ համագործակցության հնարավոր ուղղությունները նախանշելու նպատակով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular