ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը պատմել է, թե ինչ կլինի Բայդենի հետ հանրապետականների՝ իշխանության գալու դեպքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, թե ինչ կլինի նախագահ Ջո Բայդենի հետ հանրապետականների՝ իշխանության գալու դեպքում։

Քաղաքական գործիչն իր հասցեին մեղադրանքները կեղծ է անվանել։

Թրամփը հաղորդավար Մեգին Քելլիի հետ զրույցում՝ խոսելով Բայդենի իմպիչմենթի մասին, հայտարարել է, որ դեմոկրատները «այդպես կվարվեին» նաեւ նրա հետ։

 

«Եթե նրանք այնպես չվարվեին ինձ հետ, կարծում եմ, հնարավոր է, որ դուք նման կերպ չէիք վարվի նրանց հետ, ոչ ոք այդ մասին պաշտոնապես չի խոսել»,-ասել է նա։  

«Կարծում եմ, որ ժամանակ անց կտեսնեք, թե ինչ կանեն հանրապետականները, երբ գան իշխանության»,-ասել է նա։

Թրամփը նաեւ հայտնել է, որ կմասնակցի ընտրություններին եւ չի վախենում մեղադրանքներից եւ բանտարկությունից, քանի որ ցանկանում է փրկել մի երկիր, որը գլորվում է դեպի դժոխք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular