ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիան «Վագները» ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բրիտանական իշխանությունները «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունը ներառել են ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

 

«Ռուսական վարձկան «Վագներ գրուպ» կազմակերպությունն այսօր (սեպտեմբերի 15-ին) ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն՝ սեպտեմբերի 6-ին համապատասխան հրամանագիրը խորհրդարան ներկայացնելուց հետո։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում անմիջապես։ «Վագներ» խմբին պատկանելը կամ նրան ակտիվորեն աջակցելը Միացյալ Թագավորությունում քրեական հանցագործություն կլինի՝ մինչև 14 տարվա ազատազրկման հնարավորությամբ, որը կարող է նշանակվել տուգանքի հետ մեկտեղ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular