ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաճախորդը հուզված է, վախեցած ու լիզող. Անդրանիկ Թեւանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին:

«Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, հաճախորդը նյարդայնանում է, հաճախորդը վերջապես հասունացել է: Երբ անբարոյականն է խոսում բարոյականությունից, երբ խրոնիկ դասալիքը խոսում է դասալքությունից, երբ թուրքի կոշիկը լիզողը խոսում է ասֆալտ լիզելուց, երբ մարդկանց կրակի բերան տանողը եւ դեպքի վայրից ծլկողը խոսում է հակառակորդի աչքերի մեջ նայելուց, հասկանում ես, որ հաճախորդն իրար է խառնվել: Զոռով բերովի մարդկանց ներկայությամբ հոխորտալը խիզախության նշան չէ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Անդրանիկ Թեւանյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց հրավիրված ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ մասնավորապես ասել է. «Մեկ ուրիշ բանավեճի չգնացող էլ երեւանցիներին կոչ է անում, թե բա ձեր քվեներով կրակեք: Բա գնայիր բանավեճի, քո խոսքով կրակեիր քո խոսքով: Դու ուրիշներին կրակելու կոչ ես անում ու փախնում քաղաքական դուելից, այ վախկոտ դասալիք: Խորհուրդ կտամ այդ կրակելուց խոսողներին, այդ արյունով Երեւանը վերցնելու մասին խոսողներին, խորհուրդ կտամ բառապաշարի վերանայում անել եւ սեփական բախտը չփորձել: Սա ձեր եւ ձեր կնքահայրերի համար 1999-ը չէ, սա առավել եւս հոկտեմբերը չեւ եւ 27-ը չէ, սա 2023-ն է, սեպտեմբերի 17-ն է: Դե մի հատ,. Կներեք, կոշտ բառապաշարի համար, բայց  երեւում է որոշ մարդիկ ուրիշ բառապաշար դժվար են հասկանում: Դե մի հատ բախտներդ փորձեք ու ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա: Այնքան բախտներդ փորձեք, այնքան ասֆալտ փորձեք ու բորդյուր լիզեք, որ Երեւանի սանմաքրման հնգամյակը մեկ շաբաթում գերակատարենք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular