ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը որոշել է ակտիվանալ տարածաշրջանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միացյալ նահանգների և Հավաքական Արևմուտքի վերջին ակտիվացումից հետո Ռուսաստանը վերջապես որոշել է ակտիվանալ մեր տարածաշրջանում։ Պետքարտուղարության ԱՄն կոնգրեսի և ԱՄՆ գործադիր իշխանությունների վերջին հայտարարությունը ստիպել են Ռուսաստանին առավել ակտիվ վերաբերվել Հայաստանի գործերին, հատկապես Ռուսաստանն ինքն էլ գիտակցում է, որ հակառուսական տրամադրությունների աճը մեր երկրում կարող է լրջագույն հետևանքներ ունենալ։

Պետքարտուղարության ներկայացուցիչ Յուրի Քիմն, օրինակ, լսումների ժամանակ առանց սեթևեթելու հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները պետք է մտնի տարածաշրջան և գրավի Ռուսաստանի տեղը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը երեկ հայտարարել է, թե Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ։ «Երբ նրանց հետ կհստակեցնենք մեր հետագա միջոցառումները, լրագրողներին անպայման կտեղեկացնենք այդ մասին»,- ասել է Գալուզինը, իսկ հարցին՝ արդյոք առաջիկայում ծրագրվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումը, Գալուզինը նշել է, թե առայժմ այդ հարցում հստակություն չկա։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս անդրադարձել է տարածաշրջանի իրավիճակին, նշել, թե Ռուսաստանը շարունակում է աշխատել Լեռնային Ղարաբաղում շրջափակման հետևանքով ստեղծված կացության կարգավորման ուղղությամբ։ «Ռուսական կողմը հետևողականորեն շարունակում է իր աշխատանքը, և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ, մենք շարունակելու ենք դա անել»,- ասել է Պեսկովը և հավելել, թե հիմա կողմերի հետ քննարկում են մի քանի տարբերակներ։

Վերջին շրջանում Ռուսաստանում սկսել են գիտակցել, որ իրենց օգնությամբ իշխանության մնացած Փաշինյանն այլևս վստահելի գործըներ չի կարող լինել և բոլոր ջանքերը գործադրում են՝ Հայաստանը ռուսական ազդեցությունից հանելու և Արևմուտքի ոտքերի տակ փռելու համար։ Հայաստանը կորցնելը լրջագույն խնդիրներ կարող է հարուցել Ռուսաստանի համար, ուստի և չի բացառվում, որ Ռուսաստանը ոչ միայն ակտիվանա, այլև Հայաստանը ևս նպաստի Նիկոլ Փաշինյանի իշխանության տապալմանը։

Անահիտ Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular