Սեռական անհամատեղելիություն. պատճառներն ու լուծումները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՍեքսուալության թեման մեր մշակույթում մինչ օրս շարունակում է մնալ բացառապես որպես տաբու, չնայած ամենաթողության եւ սեռական սպառողականության այն աներեւակայելի չափաբաժնին, որ մենք ստանում ենք հեռուստացույցից եւ ամսագրերի էջերից:
Մենք կարող ենք բացահայտորեն քննարկել աստղերի սեռական կյանքը, բայց այդ ոլորտում մեր անձնական խնդիրները մեզանից շատերն ամաչում են քննարկել նույնիսկ շատ մտերիմ մարդու հետ, էլ չենք խոսում հոգեբանի մասին: Այս կեղծ ամաչկոտությունը հաճախ բերում է բավական տխուր հետեւանքների, նախապաշարմունքների եւ ապատեղեկատվության սերմանման, որոնք կործանում են ամուսնությունը:
Սեքսոլոգների հավաստմամբ, ամուսինների սեռական հարաբերություններում անհամատեղելիությունը կարող է լինել ինչպես իրական՝ փաստացի տարբերությունների առկայությամբ, այնպես էլ կեղծ, երբ խոսքը հարաբերությունների ուղղությամբ աշխատելու ցանկության բացակայության եւ սեռական անգրագիտության մասին է: Հերթով գիտարկենք երկու տարբերակն էլ:
Զույգի սեռական կյանքում խնդիրներ կարող են առաջանալ տղամարդու եւ կնոջ լիբիդոյի ակտիվության տարբեր մակարդակի պատճառով: Սեքսի պահանջը, սեռական կապի ցանկության հաճախականությունը յուրաքանչյուր մարդու պարագայում անհատական է եւ պետք է զուգընկերոջ կողմից ընդունվի հարգանքով: Բայց հետաքրքիր է, որ զուգընկերների պահանջմունքների փաստացի հսկայական տարբերություն հանդիպում է ոչ այնքան հաճախ, որքան ընդունված է կարծել: Այդ պատճառով, մինչ ասելը, որ կինը սեքս չի ցանկանում միայն այն պատճառով, որ այդ նրան զգալիորեն քիչ է անհրաժեշտ, քան տղամարդուն, հարկավոր է համոզվել, որ սեռական աններդաշնակության հարցում այլ, ավելի հավանական պատճառներ չկան, օրինակ՝ անվստահություն, սեռական հարաբերություններում առօրեականություն, զսպվածություն:
Ֆիզիոլոգիական երկրորդ գործոնը, որ ազդում է զույգի սեռական կյանքի որակի վրա, զուգընկերների սեռական օրգանների չափն ու դրանց հարաբերակցությունն են: Երիտասարդ, անփորձ զույգերի համար դա իսկապես կարող է լուրջ խնդիր եւ նույնիսկ բաժանման պատճառ թվալ:
Սակայն սեքսոլոգները հիշեցնում են, որ նույնիսկ այստեղ հարկավոր է փոխզիջում փնտրել, օրինակ՝ սեքսի ժամանակ դիրքեր ընտրելիս, երբ թափանցման խորությունը կոնկրետ կնոջ համար լավագույնը կլինի տղամարդու սեռական օրգանի շատ մեծ կամ, հակառակը, անբավարար չափի դեպքում: Այնպիսի նուրբ խնդիրը, ինչպիսին է ծննդաբերությունից հետո հեշտոցի մկանների թուլացումը, որը նվազեցնում է սեքսի ժամանակ տղամարդու հաճույքի ինտենսիվությունը, նույնպես կարելի է լուծել: Կանանց համար գոյություն ունեն հատուկ վարժություններ, որոնք ինտիմ մկանների առաձգականությունը վերականգնելու հնարավորություն են տալիս:
Սեռական կյանքը կարգավորելու համար կարեւոր է հասկանալ, իսկապե՞ս զույգի մոտ սեռական խառնվածքի տարբերություն կա, թե՞ դրա հետեւում հոգեբանական պատճառներ են: Եթե ճիշտ է վերջին տարբերակը, ապա կնոջ կամ տղամարդու անվստահության, բարդույթների, վնասվածքների ուղղությամբ աշխատանքը կարող է ապշեցուցիչ արդյունքներ տալ: Այդ պատճառով, մինչ զույգի մոտ սեռական անհամատեղություն ախտորոշելը, հոգեբանը թեսթերի եւ անհատական զրույցների մի ամբողջ շարք է անցկացնում:
Խառնվածքի անհամատեղության առկայության պարագայում ելքը փոխզիջումային լուծումներ փնտրելն է, որը հարմար կլինի զուգընկերներից յուրաքանչյուրին: Դրանք կարող են լինել ինտիմ փոխազդեցության տարատեսակ ձեւերը, առավել ակտիվ զուգընկերոջ կողմից շոյանքները՝ սեռական լարվածությունը հանելու համար: Իր հերթին, նա պետք է հոգա որակյալ նախաբանի, «սառը» զուգընկերոջ ճիշտ տրամադրվածության մասին. երբեմն հենց դա կարող է վերափոխել քիչ համատեղելի ամուսինների սեռական հարաբերությունները: Ամեն դեպքում, փոխզիջումային լուծումների փնտրտուքը, միմյանց պահանջմունքները հասկանալն ու հարգելը երջանիկ ամուսնության այն ընդհանուր բաղադրատոմսն է, որը կարելի է կիրառել նաեւ դրա ամենից ինտիմ ոլորտում: