ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր հրդեհ Լոռու մարզում. տունն ամբողջովին վերածվել է մոխրակույտի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Փոքր Այրում վարչականի ղեկավարից, ով հայտնել է, որ հրդեհ է բռնկվել Փոքր Այրում գյուղի 6-րդ փողոցի թիվ 81 տանը:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 30/1 Օձունի հենակետից մեկական մարտական հաշվարկ:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Փոքր Այրումի վարչական ղեկավարի աշխատակազմից հայտնել են, որ հրդեհի պահին ներսում են գտնվել 4 անչափահասներ, որոնք փրկվել են քաղաքացիների օգնությամբ, սակայն հայտնվել են բաց երկնքի տակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular