ՌԴ Կալուգայի և Տվերի մարզերում ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Կալուգայի և Տվերի մարզերում ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 16-ի գիշերը կասեցվել է Կիևի վարչակարգի՝ ինքնաթիռային տիպի երկու անօդաչու թռչող սարքով Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ահաբեկչություն իրականացնելու փորձը։
Հերթապահ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են ԱԹՍ-ները Կալուգայի և Տվերի մարզերի տարածքում», - նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ: