Հայ Առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցին՝ Իրանի մայրաքաղաքում
ՄՇԱԿՈՒՅԹAlpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:
Հայ Առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է Թեհրանի հենց կենտրոնում, նրա գմբեթը զարդարում է գեղեցիկ խաչը։
Տաճարի հիմքը դրվել է 1964 թվականին, իսկ շինարարությունն ավարտվել է 1970 թվականին։ Սուրբ Սարգիս եկեղեցու կառուցման նախաձեռնությունը պատկանում է Սարգսյան եղբայրներին, ովքեր որոշել են հովանավորել տաճարի կառուցումն ու հարգել հանգուցյալ ծնողների հիշատակը:
Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց վարչությունն, ի սկզբանե, գտնվում Էր Թեհրանի կենտրոնում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում։ Բայց 1960-ականների սկզբին ընդունվել էր այն մեկ այլ շենք տեղափոխելու որոշումը: Այդ պատճառով եպիսկոպոսն ու հանձնախմբի անդամները օգնության խնդրանքով դիմել են հայ բարերար Մարգար Սարգսյանին, որի ֆինանսական աջակցությամբ կոմիտեն կարողացել է ձեռք բերել Նեժատ Օլխի փողոցի մոտակայքում գտնվող հողամասը:
Այսպիսով, հայկական թաղամասում վեր է խոյացել ճերմակ ու չքնաղ եկեղեցին։