ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալիֆոռնիայի նահանգը դատի է տվել նավթային հսկաներին հանածո վառելիքի հետ կապված ռիսկերը նվազեցնելու պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կալիֆոռնիա նահանգը դատի է տվել խոշոր նավթային ընկերություններին, ներառյալ Exxon Mobil-ին, Shell PLC-ին եւ Chevron-ին, նրանց մեղադրելով հանածո վառելիքի հետ կապված ռիսկերը նվազեցնելու մեջ, գրել է New York Times թերթը։

Հայցում, որն ուղղված է նաեւ BP-ի եւ ConocoPhillips-ի դեմ, հավաստիացվում է, որ էներգետիկ հսկաների գործողությունները տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս են հասցրել, եւ նրանք մեղադրվում են հանրությանը խաբելու մեջ, նշվել է հաղորդագրությունում՝ հղում կատարելով Սան Ֆրանցիսկոյի բարձրագույն ատյանի դատարան ներկայացված փաստաթղթերին։

Գործում որպես պատասխանող ընդգրկված է նաեւ Նավթի ամերիկյան ինստիտուտը (American Petroleum Institute), նշվել է հաղորդագրությունում։ Կալիֆոռնիան փորձում է ստեղծել ֆոնդ գալիք վնասների վճարման համար, որոնք պայմանավորված են լինելու նահանգում կլիմայական աղետներով։

 

Դատավարությունը հաջորդել է տասնյակ հայցերին, որոնք ներկայացվել են վերջին տարիներին ԱՄՆ ողջ տարածքում հանածո վառելիքով աշխատող ընկերությունների դեմ։ Վերջինները հիմնականում հավաստիացնում են, որ կլիմայական ազդեցությունները, ներառյալ ծայրահեղ եղանակային պայմանները, վնասում են իրենց։

Նավթի ամերիկյան ինստիտուտը եւ նավթային ընկերություններն, ի պատասխան, հայցի, հայտարարել են, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարի քաղաքականությունը պետք է ելնի դաշնային գործադիր իշխանությունից եւ Կոնգրեսից, այլ ոչ թե տարբեր որոշումներից, որոնք ընդունվում են ԱՄՆ ամբողջ տարածքի դատարաններում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular