ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԸՀ-ն միջազգային հյուրերի համար ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և քարտուղար Արմեն Սմբատյանը սեպտեմբերի 16-ին Մատենադարանում ամփոփել են Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։

Հանդիպմանը հրավիրված էին 14 երկրի ընտրական համակարգերի և 2 միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուչությունների անդամները։

ԿԸՀ նախագահն ընդգծել է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապատրաստական աշխատանքները սկսել էր դեռևս տարեսկզբից։ Հովակիմյանը հիշեցրել է, որ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգը Հայաստանում կիրառվում է դեռևս 2007 թվականից, ապա հավելեց՝ ընտրական գործընթացների բոլոր փուլերի լիակատար թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունն ապահովելու նպատակով կիրառվող էլեկտրոնային գործիքները տարեց տարի ավելացել են։ Այս ընտրություններում ևս ԿԸՀ-ն էլեկտրոնային նոր գործիքներ է ներդրել։

Խոսելով ընտրական գործընթացում մատչելիության ապահովման մասին Վահագն Հովակիմյանը նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում երաշխավորում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կիրառումը՝ ապահովելով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրացումը։

2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ԿԸՀ կայքում գործարկվել են․

  • Մատչելիության գործիքակազմը,
  • Նիստերի հեռարձակումը՝ ժեստերի լեզվով թարգմանությամբ,
  • Հայտարարությունների և նորությունների` ՏԵՔՍՏԻՑ - ԽՈՍՔ համակարգը,
  • Տպագիր նյութերի աուդիո տարբերակները
  • Էլեկտրոնային ուսուցումը՝ հաշմանադամության տարբեր խնդիրներ ունեցող անձանց համար։

Պատրաստվել և տարածվել են հաշմանդամություն ունեցող անձանց Ընտրական իրավունքներին վերաբերող՝ սոցիալական գովազներ և անիմացիոն ֆիլմեր։

Ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել են 475 ընտրական տեղամասային կենտրոններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դեռևս տարեսկզբից գույքագրել են պոտենցիալ տեղամասային կենտրոնների տարածքները՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների աշխատակազմերի հետ համագործակցությամբ։ Իրականացվել է այդ տարածքների  մատչելիության գնահատում։ Բոլոր դեպքերում ընտրվել են առավել մատչելի տարածքները։ Արդյունքում ընտրական 475 տեղամասերից 183-ը մատչելի են։ 

Քվեարկության ողջ ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը առցանց հեռարձակվելու Երևանի բոլոր 475 տեղամասերից՝ իրական ժամանակում։ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով քվեարկության արդյունքներ ԸԸՀ-ներում մուտքագրվելուց հետո իրական ժամանակում առցանց հրապարակվելու են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular