Իրանի անվտանգության ուժերը տեղեկացրել են, որ քուրդ ահաբեկիչներ են բռնել, որոնք զանգվածային սպանություն էին ծրագրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի անվտանգության ուժերը մի քանի ահաբեկիչներ են բռնել, որոնք ծրագրում էին կրակել մարդկանց վրա Սակեզի անօրինական հանրահավաքում (քաղաք Իրանի արեւմտյան Քուրդիստան նահանգում), տեղեկացրել է Tasnim-ը։
Tasnim-ին հայտնի է դարձել, որ ահաբեկչական խմբավորման հետ կապված խմբի անդամները եկել են Իրան իրաքյան Քուրդիստանից՝ հարձակման նպատակով անօրինական հանրահավաքի ժամանակ, որը ուրբաթ կայացել է Սակեզում։
Անվտանգության իրանական ուժերը կանխել են դավադրությունը, ձերբակալել են չորս ահաբեկչի եւ առգրավել սպառազինության մի քանի տեսակներ եւ հանդերձանք, ներառյալ АК-47 հրացաններ, ատրճանակներ, որսորդական հրացաններ, Իրանի Զինված ուժերի երկու կոմպլեկտ հանդերձանք եւ սառը զենքի որոշ քանակություն։
Իրանի Զինված ուժերի հայտնաբերված հանդերձանքը վկայում է այն մասին, որ ահաբեկիչները դավադրություն էին ծրագրել՝ մարդկանց վրա կրակելու եւ հանցագործության մեջ Իրանի իրավապահ մարմիններին մեղադրելու նպատակով։
Ձերբակալվածները հարցաքննվում են։