ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խաղաղապահների աջակցությամբ այսօր Լաչինի միջանցքով Արցախից 80 մարդ է եկել Հայաստան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Լաչինի միջանցքով Արցախից 80 մարդ է եկել Հայաստան, այս մասին տեղեկացնում է Արցախում ռուս խաղաղապահ առաքելության տելեգրամյան ալիքը։

«Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի քաղաքացիների ընդունելության կետ են դիմել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչներ՝ հայկական և արտասահմանյան բուհերի ուսանողներ, ինչպես նաև մասնագետներ և աշխատողներ, որոնք Ադրբեջանի շրջափակման հետևանքով կորցրել են իրենց աշխատանքը և չեն կարողացել վերադառնալ իրենց մշտական ​​բնակության վայր։

Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները կազմակերպել են այդ մարդկանց տեղափոխումն ու ուղեկցումը Լաչինի միջանցքով, վերահսկել նրանց անցումը ադրբեջանական կողմի սահմանային հսկողության կետով, օգնել են բեռնել և տեղափոխել գույքը, ինչպես նաև հարմարավետ ավտոբուսներով տեղաշարժվելու հնարավորություն են տվել»,- ասվում է Ռուսական խաղաղապահ առաքելության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը փակ է արդեն ավելի քան ինը ամիս։ 

photo_2023-09-16_21-42-45.jpg (179 KB)

photo_2023-09-16_21-43-59.jpg (124 KB)
photo_2023-09-16_21-45-41.jpg (122 KB)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular