ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է ազդում երաժշտությունը սեքսուալ նախընտրությունների վրա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Խոսքն այսօր կգնա երաժշտության մասին: Համաձայն ամերիկյան հոգեթերապեվտ Սեմյուել Գոսլինգի աշխատությանը, որը նվիրված է երաժշտության ազդեցությանը մարդկանց սեքսուալ նախասիրությունների վրա, ըստ երաժշտական նախասիրությունների կարելի կռահել, թե ինչպիսինն է զուգընկերը անկողնում:

Գոսլինգի կարծիքով լավ ռոքի սիրահարների համար առաջին տեղում է գտնվում զուգընկերոջ հաճույքը: Այսպիսի մարդիկ կարող են ողջ գիշեր շարունակ սեքսով զբաղվել: Նրանցից ոմանք գերադասում են ֆետիշիզմի էլեմենտներ:

Համաձայն Գոսլինգի աշխատությանը ջազի սիրահարները չափազանց զգացմունքային եւ սեքսուալ են, նրանք փորձեր են սիրում, եւ սիրում են նորույթներ սեքսում: Այսպիսի մարդիկ հաշվի են առնում զուգընկերոջ նախընտրությունները եւ աշխատում են միաժամանակ բավարարել միմյանց:

Փոփ-երաժշտություն նախընտրողների վրա մեծ ազդեցություն ունի փոփ-մշակույթի հնարած “իդեալական աշխարհը”: Այսպիսի  մարդիկ ձգտում են հաճույք ստանալ եւ ոչ միշտ է, որ բավարարում են իրենց զուգընկերոջը: Փորձերն անկողնում այսպիսի մարդկանց համար չեն: Ամենայն հավանականությամբ նրանք դասական սեքս են նախընտրում:

Հիփ-հոփ երգիչները եւ ռեփփերները չափազանց հզոր են սեքսում: Նրանք հեշտությամբ կարող են կաղապարներից ազատել իրենց զուգընկերոջը: Այսպիսի մարդկանց համար սեքսն իր ուրույն տեղն է գրավում, եւ նրանք ապրում են դրանով: Չնայած այս ժանրի երաժշտության սիրահարներից շատերը, հատկապես տղամարդիկ, ոչ միշտ է, որ հարգանքով են վերաբերվում իրենց զուընկերներուհիներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular