ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական գործիչ Կազակով. ամերիկացի զինվորների ներկայությունը Հայաստանում կարող է ավարտվել ողբերգությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Glavny.tv-ն գրում է, որ ռուս քաղաքական գործիչ, վեցերորդ գումարման Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Կազակովը մեկնաբանել է սեպտեմբերի 11-ին մեկնարկած «EaglePartner» հայ-ամերիկյան զորավարժությունները։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի ժամանումը ցանկացած երկիր միշտ էլ ավարտվել է նրա բնակչության համար ողբերգությամբ։

«Ակնհայտ է, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքում ամերիկյան զորքերի ներկայությունը Ռուսաստանի համար չի կարող դրական գնահատվել։ Թերևս այսօր, իրոք, Հայաստանի հետ միության ամրապնդումը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական նպատակներից չէ։ Բայց ես կարծում եմ, որ միայն Ռուսաստանը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, և թուրքերին ու ամերիկացիներին չպետք է թույլ տրվի մասնակցել իրավիճակի լուծմանը»,-ասել է քաղաքական գործիչը։

«Վերջին տարիներին ավելի ու ավելի պարզ է դառնում, որ այնտեղ, որտեղ հայտնվում է Ամերիկան, սկսվում են տառապանքները, արյունը, պատերազմն ու մահը: Ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանի կողմից իրեն ամերիկացիների հետ ասոցացնելը մեծ սխալ է։ Հայ ժողովրդի գոյության ողջ պատմության ընթացքում նրան միշտ փրկել ու աջակցել է միայն Ռուսաստանը»,-հավելել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին պաշտոնապես մեկնարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զորավարժությունները, որին մասնակցում են 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular