Ինչու՞ են Լևոն Երանոսյանի եղբայր Լեռնիկի գլուխը «սալջարդ արել»
ԻՐԱՎՈՒՆՔՋրառատ գյուղը նաև խոսքառատ է։ Ֆեյսբուքյան ընկերներիս մեջ պարզեցի, որ ջրառատցի ընկեր ունեմ։
Գրեցի նրան․ -Ձեր գյուղում էլ հետաքրքիր են,- ասացի․- էլ մարդ չե՞ն գտել, ինչու՞ են Լևոն Երանոսյանի եղբայր Լեռնիկի գլուխը «սալջարդ արել» Հիմա ինչ վիրավորի մասին խոսեք, ասելու են՝ բա Լեռնի՞կը
— Բա որ դեպքի վայրում նրան նրան սալջարդ չանեին, էլ ո՞նց էինք կարողանալու ապացուցել, որ Լեռնիկը դեպքի վայրում է եղել ու զենք է կիրառել- պատասխանեց նա։ Առանց քաղաքականացնելու, մի դեպք հիշեցի։ Փոքր երեխա էի, տատիկս մի քանի անգամ ինձ ծեծեց՝ գողություն մի արա։ Վիրավորանքս խորն էր, ախր ես ոչ մի անգամ գողություն չեմ արել։
Մի անգամ էլ, որ մայրս տատիկիս վրա բարկացավ, տատս բացվեց «Ճղուպերը, տկողինը (ընկույզ, պնդուկ) մենգնում եմ, վեր չուրանա, մի հատ էլ չի թողում, լոխ օտումա»։ Ինչքան երդվեցի, չհավատաց։ Մի օր էլ տեսա, որ կաչաղակները եկան, իջան բալկոն, ընկույզներն ու պնդուկները օդ բարձրացրին։
Մոտիկ մի փայտի կտոր կար, վերցրի ու խփեցի դրանցից մեկին։ Թևը ջարդված՝ վայր ընկավ։ Ճիշտ է, լաց եղա, որ նրան վնասել եմ, բայց էլ ուրիշ ճար չունեի։ Վազելով գնացի մորս ու տատիկիս կանչեցի՝ եկե՜ք գողին բռնել եմ․․․ Տատիկս ամոթահար գլուխը կախեց՝ վու՜յ աշկերս քուռանան․․․
Հիմա ջրառատցիներն են, որ Լեռնիկին չվնասեին, ո՞նց կարող էին ապացուցել, որ ինքն էլ է կռվի մեջ եղել։ Հիշեցնենք, որ Ջրառատ գյուղում մարտի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով Լեռնիկ Երանոսյանը փակ գանգուղեղային տրավմա է ստացել: Երանոսյանը փակ գանգուղեղային տրամվայով պառկած է «Նաիրի» բժշկական կենտրոնի նյարդաբանական և նեյրովիրաբուժական բաժանմունքում: Նրան դեպքի վայրում վնասազերծե…
Նյութի աղբյուրը ` hraparak.am