Ուկրաինան դատի կտա Լեհաստանին, Հունգարիային եւ Սլովակիային հացահատիկի արգելքի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիեւը դատի կտա Լեհաստանին, Հունգարիային եւ Սլովակիային ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արգելքը չհանելու պատճառով։
Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի առեւտրային ներկայացուցիչ Տարաս Կաչկան Politico-ի հարցազրույցում՝ նշելով, որ նման գործողություններն իրավաբանորեն անիրավաչափ են, եւ Կիեւը մտադիր է պատասխան միջոցներ ձեռնարկել մրգերի եւ բանջարեղենների լեհական արտահանման նկատմամբ։
Նրա խոսքով՝ Կիեւը նախատեսում է դատի տալ Առեւտրի համաշխարհային կազմակերպության երկրներին։ «Ես կարծում եմ, որ ամբողջ աշխարհը պետք է տեսնի, թե ինչպես են ԵՄ անդամ պետություններն իրենց պահում առեւտրային գործընկերների եւ դաշինքի գծով գործընկերների հանդեպ, որովհետեւ դա կարող է ազդել նաեւ այլ պետությունների վրա», տեղեկացրել է УНИАН-ը։
«Մեր կարծիքով՝ Հունգարիայի եւ Լեհաստանի այդ միջոցները հայտարարություն են Եվրահանձնաժողովի հանդեպ տոտալ անվստահության մասին... Կարեւոր է ապացուցել, որ այդ գործողություններն իրավաբանորեն անիրավաչափ են։ Ուստի, մենք դատավարություն կսկսենք»,- ասել է Կաչկան։
Նա նաեւ նշել է, որ Լեհաստանի, Հունգարիայի եւ Սլովակիայի բացահայտ անհնազանդությունը Բրյուսելին պարզապես ԵՄ ներքին գործը չէ, այլ առաջ է բերել այն, ինչը նա անվանել է «ամենամեծ համակարգային խնդիրը»՝ կարո՞ղ են արդյոք միջազգային առեւտրային գործընկերները վստահել նրան, ինչը Բրյուսելն ասում է ԵՄ անունից։
Կաչկան ասել է, որ Կիեւը պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը, որպեսզի արտահանումն Ուկրաինայից ցունամի չառաջացնի հարեւան երկրներում։