ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախ-Հայաստան ցամաքային անխափան կապը, որը Կարմիր գիծ է, սկսեց հատվել դեռևս 2021 թ օգոստոսին. Մետաքսե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախ-Հայաստան և հակառակը ցամաքային անխափան կապը, որը Կարմիր գիծ է (էր), սկսեց հատվել դեռևս 2021 թ.-ի օգոստոսին, երբ հանձնվեցին Բերձորը, Աղավնոն ու Ներքին Սուսը, և առանց եռակողմ փաստաթղթի տեղափոխվեց Քաշաթաղի(Լաչին) միջանցքը, փոխվեց միջանցքի գաղափարը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նա նաեւ նշել է. «Երբ քպ-ականներն ու նրանց արցախյան արբանյակները որևէ ծուղակ «չէին տեսնում», մենք անդադար մատնանշում էինք բոլոր այն հետևանքները, որոնք հերթով ունեցանք և դեռ շարունակում ենք ունենալ:

Մի կողմից՝ սովն ու անվտանգային լուրջ խնդիրները, պիտի իշխանություններին պարտադրեն արագ և հաշվարկված միջանկյալ որոշումներ կայացնել, մյուս կողմից քաղաքական լուծում պետք է տալ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի հասնել իրավիճակի հանգուցալուծմանը: Իսկ Նիկոլի նարատիվներն Արցախում առաջ տանող քաղաքական խմբակները ադրբեջանական շահը սպասարկող մեկնաբանություններով փորձում են կոտրել ժողովրդին և համոզել, որ դիմանալ ու դիմակայել հնարավոր չէ:                                                      

Հ.Գ. սոցիալական հարթակներում տպավորություն են ստեղծում, որ իրենք հաջողել են, իրականության մեջ ժողովորդը նիկոլներց խորշում է...

Հ.Հ.Գ. իսկ իրականում Արցախի ժողովուրդը իր որոշումը չի փոխել. չի դիմանում, քանզի դիմանալ նշանակում է հարմարվել, բայց համառորեն դիմակայում է և չի պատրաստվում հրաժարվել Արցախից: Արցախի ժողովուրդը յուրահատուկ է, չափազանց համառ ու արժանապատիվ, իմաստուն և չկա որևէ ուժ կամ անհատ, որ կկարողանա նրա կամքին հակառակ որոշում ընդունել...                                                                                                  

ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՈւՆ ԱՐՑԱԽԻ Ու ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵՔ Ու ԿԵՍ ՏԱՍՆԱՄՅԱԿ ԱՌԱՋ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՎ ԱՅՆ ՓԱԿԵԼ ԻՐԱՎԱՍՈւ ՉԷ ՈՉ-ՈՔ: ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓԱՌԱՎՈՐ ՏԵՐԵՐԸ ԵՐԿՆՔՈւՄ ԵՆ, ԻՍԿ ՄԵՆՔ ՄԵԿ ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆ ՈւՆԵՆՔ՝ ՇԱՐՈւՆԱԿԵԼ...»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular