ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների  պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 787 զանգ, որից 4-ը՝ տեխնածին, 17-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:

Այդ մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից՝ մանրամասնելով, որ մեկ շաբաթվա ընթացքում, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը կատարել են փակված 11 դռան և 4 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 2 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:

Նշված ժամանակահատվածում, ճգնաժամային կառավարման կենտրոնում հրդեհի վերաբերյալ գրանցվել է 1 կանչ: Հրշեջ-փրկարարների օպերատիվ արձագանքման և արհեստավարժ գործողությունների շնորհիվ, լիկվիդացվել է բնակելի երկհարկանի առանձնատան առաջին հարկում բռնկված հրդեհը:

Յոթ օրվա ընթացքում, ԱԻՊԾ սակրավորները կատարել են 1 ելք: Հայտնաբերվել է 52 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում, ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն, վերահսկում օպերատիվ իրավիճակը, պահպանելով ներքին կայունությունն ու անվտանգությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular