Այս պահին լարված իրավիճակ Տիգրան Մեծի պողոտայում. տեղում են ոստիկանները
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Գլենդել հիլզ» ընկերությունից տուժած մի քանի տասնյակ բնակիչներ քիչ առաջ փակել են Տիգրան Մեծի պողոտան:
Մեր թղթակիցը հաղորդում է, որ բնակիչները պահանջում են, որ կառավարությունից իրենց մոտենան պատասխանատուները եւ կոնկրետ պատասխան տան, թե երբ են տալու իրենց հասանելիք բնակարանները, որոնց համար իրենք գումար են վճարել:
Բնակիչներին հաջողվեց մի քանի րոպեով փակել պողոտան, սակայն ոստիկանները նրանց ուով դուրս բերեցին ճանապարհի երթեւեկելի մասից:
Այս պահին ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայի մայթերին երկու կողմից պատ են կազմել: