ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտառոց դեպք Արմավիրում. կինը հայտնել է՝ ամուսնու ընկերը բանտի ճանապարհին փորձել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում «սեքսուալ բնույթի բռնի գործողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սեպտեմբերի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ահազանգողը հայտնել է, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայութան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտի տնակում իր ամուսնու ընկեր Ա.-ն փորձել է բռնաբարել իրեն, երբ քնած է եղել: Նա հայտնել է, որ ինքը ունի այդ ամենի տեսաձայնագրությունը: 

Տեղում ահազանգող 29-ամյա կինը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, իր ամուսնու ընկերը, ով 42 տարեկան է, Էջմիածին քաղաքից դեպի «Չոբանքյարա» կոչվող տարածք տանող ճանապարհին տեղադրված տնակում, օգտվելով իր քնած լինելու հանգամանքից, հետևից գրկել է իրեն, համբուրել, փորձել սեռական հարաբերություն ունենալ,  սակայն ինքը դիմադրություն է ցուցաբերել, որից հետո տականքը հանցագործությունը ավարտին չի հասցրել ու հեռացել է այնտեղից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular