ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անգլոսաքսոնական գամբիտ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ ադրբեջանական զինուժի դիրքերը հայկական զինուժի կողմից գնդակոծվում են, հայտնում է ադրբեջանական ռազմական գերատեսչությունը։ Հայկական կողմը հերքում է ամեն ինչ: Փորձագետները փորձել են պարզել, թե ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ:

Tsargrad-ի քաղաքական մեկնաբան Անդրեյ Պերլան նշել է, որ Հայաստանն այժմ պատրաստ չէ նոր պատերազմի։ Եթե ​​ռազմական գործողություններ սկսվեն, հայկական կողմը կպարտվի, մասնավորապես, Հայաստանը չի կարողանա պահպանել Ղարաբաղը և, հնարավոր է, իր միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը, անգամ կարող է լինել ավելի վատը: «Ռուսաստանի խաղաղապահները կարող են բավարար լինել մանր սադրանքները կասեցնելու համար, բայց նրանք ունակ չեն դադարեցնել պատերազմը, որը տեղական չափանիշներով մեծ կլինի, - մատնանշել է Պերլան,- ուստի Հայաստանը, բնականաբար,  շահագրգռված չէ սադրանքներով, իսկ Ադրբեջանը, որը ցանկանում է և կարող է հաղթել` հակառակը»։

Չնայած վերը նշվածին, չի կարելի բացառել Հայաստանի կողմից ռազմական սադրանքի հնարավորությունը։ Միայն թե դրա նպատակը կլինի ոչ թե նոր պատերազմ սկսելը, այլ «ուղղվածություն փոխելը», կամ, պարզ ասած, Ռուսաստանին ԱՄՆ-ով փոխելը, նշել է Անդրեյ Պերլան։ «Չի բացառվում, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կարող էին նույնիսկ վստահեցնել, որ հակամարտության դեպքում ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն կպաշտպանեն իրեն, և այդ դեպքում նա կարող է սադրել, որպեսզի ցույց տա ռուսների թուլությունը։ Բայց ամերիկացիները նրան լրջորեն չեն պաշտպանի։ Նրանք ոչինչ չունեն, բայց կարող են լավ ստել»,- մատնանշել է քաղաքական մեկնաբանը։

«Մոսկվայից նայելով անհնար է ասել, թե ով ում է սադրում։ Բայց նոր պատերազմը հղի է ահռելի զոհերով և նույնիսկ հայոց ազգային պետության լիակատար ոչնչացմամբ։ Ռուսաստանը ստիպված է լինելու տարածաշրջանում ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի խնդիր լուծել։ Առաջին հերթին թույլ չտալ ներքաշվել Անդրկովկասում անհարկի պատերազմի մեջ։ Երկրորդը Ղարաբաղում ցեղասպանությունը կանխելն է՝ թե՛ մարդասիրական նկատառումներով, թե՛ այն պատճառով, որ մեղադրվելու են ռուսները։ Երրորդն է թույլ չտալ, որ Հայաստանը դառնա ԱՄՆ արբանյակ և հակառուսական հենակետ»,- ասել է քաղաքագետ Արթուր Աթաևը։ Նրա կարծիքով, ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը այս պահին պատրաստ չեն պատերազմի, բայց այդ ամենի մեջ շատ պարզ երևում է արևմտյան հետքը։ «Դա և՛ էսկալացիայի սկիզբն է, և՛ էսկալացիայի շարունակությունը։ Դա և՛ զինված միջադեպերի նոր փուլի սկիզբն է, և՛ երկու  պետությունների սահմանին զինված միջադեպերի շարունակությունը»,- tsargrad-ին տված մեկնաբանությունում ասել է Արտուր Աթաևը։

Անգլո-սաքսոնական գամբիտը կամ Ռուսական արջաորսը հազիվ թե պատահականություն լինի, քանի որ սահմանին հրետակոծությունները սկսվել են Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների հետ նույն օրը։ Այդ ամենը բերում է մի շատ տհաճ սցենարի։ ԱՄՆ-ին ձեռնտու է Ռուսաստանի սահմանների մոտ հակամարտությունը: Բայց Հայաստանում ռուսական ռազմաբազան է, և վտանգի դեպքում այն չպաշտպանել անհնար է: Բացի դա Թուրքիան իր հերթին կաջակցի Ադրբեջանին, և միջազգային ասպարեզի այդ հատվածում փխրուն հավասարակշռությունը կխախտվի։ Բայց այստեղ կա ևս մեկ նրբերանգ՝ Իրանը: Ամենայն հավանականությամբ, նա կանցնի Ռուսաստանի կողմը, և սրացող վեճն արդեն դադարեցնելը հեշտ չի լինի։ Դա էլ հենց ԱՄՆ-ի հաշվարկն է, որը խաղի մեկնարկը տալիս է հայաստանյան շախմատային տախտակի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular