ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն Արցախին հստակ հասկացրեց՝ ՀՀ վրա հույս չդնեք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախում այսօր կեսօրից սկսված լայնամասշտաբ պատերազմի ֆոնին Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պարզ ու հստակ հայտարարեց՝ իր վրա հույս պետք չէ դնել։

Մասնավորապես, քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հայտարարեց, որ Ադրբեջանն արցախահայությանը ցեղասպանելու հստակ քայլեր է սկսել։

«Մենք անմիջապես ԱԽ ընդլայնված նիստ ենք հրավիրել ու քննարկել ենք իրադրությունը։ Այսպիսով, Ադրբեջանը սկսել է ԼՂ հայությանը էթնիկ զտման ենթարկելու օպերացիան։ ՌԴ խաղաղապահ ուժերն առաջին հերթին պետք է միջոցներ ձեռնարկեն, ինչպես նաև պետք է ՄԱԿ-ի ԱԽ-ն քայլեր անի։ Իհարկե, այս ընթացքում կան մեկնաբանություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցողը կապել ՀՀ-ի այս կամ այն որոշման հետ։ Բայց, ինչպես ասել եմ, ՀՀ-ն որևէ մեկին ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել։ Տարօրինակ եմ համարում Ադրբեջանի այն հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը՝ ԼՂ-ն լքելու համար»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ՀՀ սահմանին այս պահին որևէ էական փոփոխություն չկա։ 

«Բայց այս գործողության հիմնական նպատակը ՀՀ-ին ռազմական գործողություններում ներքաշելն է։ Այսօր նաև Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին՝ ռազմական գործողությունները դադարեցնելու կոչեր են ուղղվում։ Ուզում եմ ասել, որ ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, և ուզում եմ  արձանագրել՝ ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի։ Ներքին  ու արտաքին ուժեր կան, որոնք ուզում են ՀՀ-ն ներքաշել ռազմական գործողությունների մեջ։ Բայց մենք արձանագրում ենք՝ ՀՀ-ին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular