ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին. Իրանի խորհրդարանի հանձնաժողովի ներկայացուցիչ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի Իսլամական Հանրապետությունն ուշադիր հետևում է Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամուեին, փոխանցում է Mehr-ը։

Ամուեին երեքշաբթի օրն ասել է, որ Իրանը պաշտպանական դիվանագիտության միջոցով առաջնորդվում է ազգային անվտանգության նկատառումներով:

Ըստ Ամուեիի, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի միջազգային համագործակցության գծով գլխավոր շտաբի տեղակալ, բրիգադային գեներալ Մոհամմադ Ահադին հանդիպման ընթացքում զեկույց է ներկայացրել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ Իրանի հաղորդակցության և պաշտպանական կապերի մասին:

Իրանի արտգործնախարարի օգնական Մոջթաբա Դամիրչի Լուն նույնպես խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի երկկողմ հարաբերությունների մասին, հավելել է նա։

Նա նշեց, որ հանձնաժողովի նիստի ժամանակ մասնակիցներն ընդգծել են, որ այս տարածաշրջանի միջազգային ու աշխարհաքաղաքական սահմանները չեն կարող փոխվել և ընդունելի չեն լինի ոչ մի պարագայում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular