ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը պետք է հրաժարվի Պրահայի հայտարարությունից եւ հայտարարի զորահավաք. Տարոն Տոնոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այլեւս մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է բազմիցս եւ այսօր եւս մեկ անգամ հայտարարեց, որ ինքը որեւէ գործողություն չի անելու Արցախի անվտանգությունը եւ արցախցիների ցեղասպանությունը կանխելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց վիրաբույժ, «Տոնոյան» ԲԿ հիմնադիր Տարոն Տոնոյանը:

«Այդպիսի ղեկավար այս օրհասական պահին մեզ պետք չէ: Ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին՝ հավաքվեք այստեղ եւ ձեր հավաքվելուց է կախված Արցախի ճակատագիրը: Ձեր հավաքվելու պարագայում լինելու են հստակ գործողությունների ծրագրեր:

Առաջին քայլը պետք է լինի այն, որ վարչապետը պետք է հրաժարվի Բրյուսելում ու Պրահայում իր հայտրարությունից, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս: Սա քաղաքական պահանջ է, լուրջ պահանջ է, լուրջ գործընթացի սկիզբ է:

 

Համար երկրորդը, որ պետք է անի այս իշխանությունը, պետք է ստիպենք մեր հայրենիքը պաշտպանելու համար հայտարարել զորահավաք, որ երկիրը կարողանանք պաշտպանել: Մենք լավ գիտենք, թե ինչ տկար վիճակում է մեր բանակը այսօր:

Պետք է պահանջենք ՊՆ նախարարին ու ԳՇ պետին ներկա լինել եւ հստակ գործողությունների ծրագիր ներկայացնել, թե ինչպես են պատրաստվում պաշտպանել Արցախն ու Հայաստանը: Նիկոլ Փաշինյանի դեմքով ոչ մի գործընկեր մեր կողքին չի կանգնելու: Հավաքվեք, եւ մենք կարող ենք շրջել այս ողբերգական էջը»,-հայտարարեց Տոնոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular