ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանանի. Իրանը ԼՂ-ն համարում է Ադրբեջանի մաս, խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ՝ կողմերին կոչ անելով կատարել հրադադարի համաձայնագրի պայմանները և հարցերը լուծել երկխոսության միջոցով, հայտնում է IRNA-ն։

 

«Իրանի Իսլամական Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի Հանրապետության մաս և կարծում է, որ նրա խնդիրները, այդ թվում՝ բնակիչների իրավունքները և անվտանգությունը, պետք է լուծվեն այս շրջանակում և երկխոսության միջոցով»,- ընդգծել է նա։

Քանանին ևս մեկ անգամ ընդգծել է տարածաշրջանի երկրների դերը վեճերի խաղաղ ճանապարհով լուծմանը նպաստելու գործում և հիշեցրել Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ այդ հարցով 3+3 ձևաչափով հանդիպում անցկացնելու մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular