ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում «մեռած էին, թաղած չէին»․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՔՊ-ում «մեռած էին, թաղած չէին», բայց ոչ թե Արցախի դեմ սկսված պատերազմի փաստից, այլ՝ իշխանությունը կորցնելու հեռանկարից։ Կեսօրից հետո ՔՊ-ական պատգամավորները խմբերով, շունչը պահած՝ հետեւել են, թե ինչքան մարդ է փողոց դուրս գալիս, իրենց իշխանությանը վտանգ սպառնո՞ւմ է։ Փաշինյանն էլ լայվ մտավ, բայց ոչ այնքան լուծումներ առաջարկեց, որքան սպառնաց, թե միջոցներ կձեռնարկեն, որ ճնշեն ընդվզումները եւ իշխանության դեմ դուրս եկողներին:

Ինչ վերաբերում է արցախցիներին, ՔՊ-ում հստակ գիտեն, թե նրանց ինչ ճակատագիր է սպասվում, իշխանական աղբյուրն ասաց․ «Մի քանի օր էլ արկերի տակ կապրեն, հետո հումանիտար միջանցքով կտեղափոխվեն Հայաստան»։ Փաստացի Նիկոլ Փաշինյան-Ալիեւ տանդեմը, չկարողանալով սովի միջոցով կոտրել արցախցիների դիմադրությունը, որոշեց Արցախը հայաթափել պատերազմի միջոցով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular