ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը խնդիր է դրել՝ բացահայտելու քվեարկությանը չգնացած «դասալիք» պաշտոնյաներին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրությունների հաջորդ օրը  ՔՊ վարչության նիստն անցել է ծանր մթնոլորտում։ Տարբեր սցենարներ են քննարկել՝ ինչպես փրկել իրավիճակը: Ինչպես արեցին Գյումրիում, Վանաձորում եւ այլուր, որտեղ մարդկանց բերդ նստեցնելով, տեռորի ենթարկելով, նոր ընտրություններ նշանակելով, պաշտոն տալով` խլեցին քաղաքապետի պաշտոնը։ Առաջին տարբերակ են դիտարկել վերահաշվարկը՝ ՔՊ-ի կամ Արամ Սարգսյանի «Հանրապետության» օգտին 1 մանդատ գողանալու ձեւով: Երկրորդը՝ մարդագողություն, եւ ամենահավանականը համարվել է «Հանրային ձայնից» ավագանու անդամ հավաքագրելը:

Ինչպես հայտնի է, առաջին համար Արտակ Գալստյանը եւ նրա հետ փոխկապակցված տարբեր անձինք կալանավորված են: Նաեւ կան տեղեկություններ, որ Գալստյանի եւ Ղուկասյանի հարաբերություններն այնքան էլ լավ չեն, ուստի ԱԱԾ-ն աշխատանքներ պետք է տանի Գալստյանի հետ եւ գործարքի գնա: Երրորդ սցենարը նոր ընտրություններն են, որը կարող է երկակի էֆեկտ ունենալ` ինչպես հաջողություն բերել, այնպես էլ ձախողումն ավելի ցայտուն դարձնել:

Փորձել են նաեւ իրենց պարտության համար մեղավորներ կարգել եւ պատճառները հասկանալ: Գերիշխող է եղել այն մխիթարություն-փաստարկը, որ ընտրողն իրենց խաբել է, հատկապես՝ պետական ապարատի աշխատողները, որոնք կա՛մ չեն մասնակցել, կա՛մ այլ ուժերի են ընտրել։ Բայց ամենաուշագրավն այն է, որ նույնիսկ յուրայիններից շատերը, պաշտոնատար անձինք չեն մասնակցել քվեարկությանը։ Փաշինյանը տեղեկացրել է, որ հարցում են անելու ԿԸՀ եւ բացահայտելու են բոլոր «դասալիք» պաշտոնյաներին, որոնք չեն աջակցել իրենց` չեն գնացել քվեարկության, եւ պատժելու են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular