ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Արցախում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ճապոնիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, և հակամարտության բոլոր կողմերին երկխոսություն սկսել։ Այս մասին ասվում է Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավայի անունից տարածված հայտարարության մեջ։

«Ճապոնիան լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ներկայիս սրմամբ և վճռականորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան և ռազմական գործողությունները», - ասվում է Ճապոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Երկրի արտաքին գործերի նախարարությունը նաև կոչ է արել բոլոր հակամարտող կողմերին երկխոսության գնալ խաղաղ կարգավորման համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular