ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայի խոշորագույն քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել ռասիզմի դեմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի մի շարք խոշոր քաղաքներում հազարավոր գերմանացիներ կիրակի օրը մասանակցել են ռասիզմի դեմ բաղոքի ակցիաների, հայտնում է Reuters գործակալությունը:
Կազմակերպիչների տվյալներով` ցույցերին մասնակցել է շուրջ 20 հազար մարդ, սակայն ոստիկանները հայտնում են 10 հազար մասնակիցների մասին:

Ցույցերը տեղի են ունենում երկրի մի շարք խոշոր քաղաքներում՝ Բեռլինում, Համբուրգում, Մյունխենում, Լայպցիգում և Բոխումում: Ցույցերին մասնակցում են եկեղեցական խմբեր, արհմիություններ և իրավապահ կազմակերպություններ:

Իրավապաշտպանների կարծիքով` Գերմանիայի իշխանությունները չեն կարողանում հաղթահարել աճող հանցագործությունները ատելության և, այսպես կոչված, «օրինական ռասիզմի» հողի վրա, որոնք իբր տարածվել են իրավապահ մարմինների մեջ:

Ինչպես նշում է գործակալությունը, ներգաղթյալների հոսքը սրել է երկրում լարվածությունը: Փախստականների կենտրոնների վրա հարձակումների թիվն աճել է մոտ հինգ անգամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular