ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիան Ադրբեջանին սպառնացել է տնտեսական կապերի վերանայմամբ՝ ԼՂ-ում գործողությունների պատճառով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարանի) արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը (Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցություն) կոչ է արել Գերմանիայի իշխանություններին ազդանշան ուղարկել Ադրբեջանի ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին։ 

Frankfurter Allgemeine Zeitung թերթը մեջբերում է.

«Մենք պետք է հստակ ազդանշան ուղարկենք Բաքվին, որ մենք պարզապես չենք ընդունում այս սառնասիրտ ագրեսիան», ասել է նա:

Պատգամավորի խոսքով՝ անհնար կլինի սովորական տնտեսական կապերով, բիզնեսով զբաղվել, եթե սկսվի նոր պատերազմ, որը «կվտանգի խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը ողջ տարածաշրջանում»։

Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մարի-Ագնես Ստրաք-Զիմերմանը (Ազատ դեմոկրատական ​​կուսակցություն) նույնպես արտահայտվել է նույն կերպ․

«Մենք պետք է հստակ ազդանշան ուղարկենք Բաքվին»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular