ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը խոսել է Արցախում տիրող իրավիճակի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը սերտ կապի մեջ է Ղարաբաղում հակամարտող բոլոր կողմերի հետ և հույս է հայտնել, որ իրավիճակը կտեղափոխվի դեէսկալացիայի փուլ և խնդրի խաղաղ լուծում կլինի։ 

«Մենք շատ սերտ կապի մեջ ենք հակամարտող բոլոր կողմերի՝ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել դեէսկալացիայի և այս խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ կարգավորման փուլ»,- ասել է նա:

Պուտինը հավելել է, որ ռուս խաղաղապահների հիմնական բազայում կա ավելի քան 2000 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ ավելի քան հազար երեխա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular