ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն առաջարկել են վերանայել Ադրբեջանի հետ տնտեսական կապերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցություն) կոչ է արել Գերմանիայի իշխանություններին ազդակ ուղարկել Ադրբեջանի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին, գրում է Frankfurter Allgemeine Zeitung թերթը:

«Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Բաքվին, որ չենք ընդունում այս սառնասիրտ ագրեսիան»,- պնդել է Ռոթը: «Ինքնին հասկանալի է, որ դա կներառի տնտեսական հարաբերությունների վերանայում, եթե երկիրը, որի հետ առևտուր ես անում, ռազմական ուժի է դիմում»,- նախազգուշացրել է նա և հավելել, որ անհնար կլինի սովորականի պես բիզնեսով զբաղվել, եթե սկսվի նոր պատերազմ, որը «կվտանգի խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը ողջ տարածաշրջանում»:

Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մարի-Ագնես Շտրաք-Ցիմերմանը (Ազատ դեմոկրատական ​​կուսակցություն) պաշտպանել է այդ դիրքորոշումը: «Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Բաքվին»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular