«Մենք չկարողացանք կանխել հարձակումը. Բորելը չարձագանքեց Փաշինյանի օգնության կոչերին. Նատալի Լուազո
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵՄ դիվանագիտությունը չկարողացավ արդյունավետորեն արձագանքել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար, ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։
«Մենք չկարողացանք կանխել հարձակումը, որը պատրաստվում էր մեր աչքի առաջ»,-ասել է Լուազոն Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Միջազգային հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ:
Նրա խոսքով՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը չի արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնության կոչերին։ «Գերագույն ներկայացուցիչը մերժել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից Հայաստանի աջակցության խնդրանքը՝ պատճառաբանելով խաղաղության, ոչ թե պատերազմի պատրաստվելու անհրաժեշտությունը։ Այդ ընթացքում, Ադրբեջանն ամրապնդեց իր առանց այն էլ ճնշող ռազմական առավելությունը՝ զենք ստանալով, մասնավորապես Թուրքիայից և Իսրայելից, ինչի առաջ աչք ենք փակել»,-ասաց պատգամավորը։
Նրա խոսքով, Եվրախորհրդարանը բազմիցս զգուշացրել է, սակայն եվրոպական դիվանագիտությունը անտեսել է այդ նախազգուշացումները։ «Այսօր ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների դեմ, ով կարծում է, որ մեր պասիվությունը կանաչ լույս է վառում իր համար: Անգործությունը ազդանշան կլինի բոլոր մեզ դիմողներին, որ չեն կարող հույս դնել մեզ վրա»,-ասել է Լուազոն: