Իտալիայի ԱԳՆ-ն առաջարկել է Հռոմում հանդիպում անցկացնել՝ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին առաջարկել է Հռոմի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Նա, մասնավորապես, երկու պետությունների արտգործնախարարությունների ղեկավարներին հրավիրել է հանդիպել Իտալիայի մայրաքաղաքում։
«Երեկ ես հանդիպեցի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ և նրանց առաջարկեցի իտալական միջնորդություն, մասնավորապես՝ հանդիպում Հռոմում», - ասաց նա լրագրողներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում։
Նախարարի խոսքով՝ երկու երկրների միջև խնդիրը կարող է լուծվել այն մոդելի համաձայն, որը գործում է Իտալիայի հյուսիսարևելյան Տրենտինո-Ալտո Ադիջե (Հարավային Տիրոլ) ինքնավար մարզում։ Իտալիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ երկու նախարարներն էլ հետաքրքրություն և պատրաստակամություն են հայտնել հանդիպել Հռոմում։
«Այսօր մենք փաստաթուղթ կուղարկենք Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին», որը ցույց կտա Իտալիայի առաջարկը»,- հավելել է Թայանին։