ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախից մեկնել են Եվլախ՝ բանակցությունների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում, ըստ երեկ երեկոյան առկա տվյալների, ադրբեջանական հարձակման հետևանքով կա առնվազն 200 զոհ, ավելի քան 400 վիրավոր, և այս թվերը վերջնական չեն։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է հայտնել, որ քաղաքացիական շրջանում կա 10 զոհ, որից 5–ը երեխա, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 40-ը։

Արցախի գործող իշխանությունները համաձայնել են լուծարել բանակը և քննարկել Ադրբեջանի հետ ինտեգրացիայի հարցը, որոշումը կայացնելուց առաջ Արցախի նախագահն անվտանգության խորհրդի նիստ է գումարել, որին մասնակցել են քաղաքական բոլոր ուժերն ու նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը։ Չի հրավիրվել միայն «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Այն էլ վերջինիս դիրքորոշումները լավ հայտնի են և Արցախի իշխանություններն առանձնապես չեն կիսում, հատկապես, հաշվի առնելով նաև Բաբայանի սերտ առնչությունները փաշինյանական վարչախմբի հետ։

Արդեն այսօր Արցախի իշխանություններից մասնակցելու են Եվլախում կայանալիք հանդիպմանը։ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Արցախն այդ հանդիպումներում, առնվազն նախագահի մակարդակով Արցախը չի մասնակցի։ Առավոտյան Եվլախ է մեկնել պետնախարար Արթուր Հարությունյանը։ Թե ի՞նչ են քննարկելու, արդեն իսկ պարզ է, Ադրբեջանն ուրախ ու հրճվանքի ձայներ է արձակում՝ հայտարարելով, թե ընդամենը մեկ օրում կատարել է իր գործողության բոլոր կետերը։

Օգտվելով Հայաստանի իշխանությունների ապիկար և դավաճանական վարքից, ինչպես նաև Ռուսաստանի և միջազգային հանրության թողտվությունից՝ ադրբեջանցիներն Արցախի հայթափումն են իրականացնում, բնականաբար առաջին փուլում միայն զինաթափելով Արցախի բանակը և ոչնչացնելով ծանր ռազմական տեխնիկան, ինչին հաջորդելու է նաև կամ արցախցիների հեռացումը տարածաշրջանից, կամ էլ նրանց առնվազն էթնիկ զտումն ուծացումը, իսկ փաշինյանական իշխանությունը շարունակում է նույն ոգով հայտարարել, թե Հայաստանն Արցախում զինված ուժերի ստորաբաժանումներ չունի և չի միջամտում ռազմական գործողություններին։

Թերեզա Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular