ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ականները լռում են, Փաշինյանը հետևում նրանց վարքագծին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Արցախում կատարված իրադարձություններից հետո լռել է։ Փաշինյանի հատուկենտ մերձավորներ և առավել մոլեգին կողմնակիցներն են միայն սոցցանցերում շարունակում պաշտպանել նրան, իսկ պաշտոնյաների, պատգամավորների մեծ մասն ընդհանրապես անհետացել են տեսադաշտից՝ գիտակցելով, որ կարող է լուրջ խնդիրներ ունենալ հատկապես, որ հանրության նյարդերը պրկված են։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանն առաջին հերթին հանձնարարել է առավել ուշադիր հետևել, թե կուսակիցներից ով ինչպես է իրեն պահում, ՔՊ-ում հատուկ խումբ են ձևավորել, որը սոցցանցերի և ԶԼՄ-ների մոնիթորինգ է իրականացնում՝ պարզելու, թե ով ինչպես է արտահայտվում Նիկոլ Փաշինյանի մասին, կամ ընդհանրապես ինչ-որ գործունեություն ծավալում է, թե՝ ոչ։ Հետագայում հենց սրանից է կախված լինելու այդ մարդկանց ճակատագիրը։ Թերևս այս սպառնալիքն էլ չի ազդել ՔՊ-ականների վրա, որոնց մեծ մասը նախընտրում է լռել և չհայտնվել ժողովրդի անեծքների և հայհոյանքների տարափի տակ։

ՔՊ-ում նաև վերջին շրջանում լրջորեն սրվել են մյուս պատգամավորների և գեներալ Գագիկ Մելքոնյանի հարաբերությունները։ Ի տարբերություն մյուս պատգամավորների՝ Մելքոնյանը չի զլանում վերջին օրերին որոշակի քննադատություններ հնչեցնելու գործող իշխանությունների հասցեին։ Նրան պարզ ակնարկել են, որ նույն կերպ շարունակելու դեպքում կարող է խնդիրներ ունենալ անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մելքոնյանը, սակայն առանձնապես մտադիր չէ ընկրկել և ասում է այն, ինչ իրականում մտածում է։ Մի շարք պաշտոնյաների էլ պարզապես հայտարարել են, թե իրավիճակը հանդարտվելուց հետո նրանք ընդհանրապես լքելու են իրենց պաշտոնները և որևէ այլ տեղում չեն նշանակվելու։

Սերինե Պապինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular