ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքական լարվածությունը Կովկասում. ի՞նչ ապագա է սպասվում Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Prosvet.press-ը գրում է, որ համաշխարհային հարթակում Հայաստանի ներկայիս պահվածքը լուրջ մտահոգության և ուշադրության է արժանանում միջազգային դիտորդների կողմից։ Երևանի ընդունած որոշումները վիճահարույց են ու բազմաթիվ հարցեր ու քննարկումներ են առաջացնում։

Առանցքային անհանգստություն առաջացնող հարցերից մեկը Հայաստանի հարաբերություններն են Ռուսաստանի հետ։ Վերջին շրջանում դրանք նկատելիորեն վատացել են։ Վարչապետ Փաշինյանը հստակ հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր վճռականության մասին, և դա տարակուսանք է առաջացրել Հայաստանի դաշնակիցների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության մոտ։ Երևանի արտաքին քաղաքականության նման կտրուկ շրջադարձը, հաշվի առնելով երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մտահոգիչ է դարձել շատերի համար։

Այդ պետության ներքին իրավիճակը նույնպես շատ հարցեր է առաջացնում։ Հայաստանի իշխանությունները ակտիվացնում են պայքարը ռուսամետ խմբավորումների դեմ, ինչը տարակուսանք ու կասկած է առաջացնում հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում առկա քաղաքական կապերն ու շահերը։ Փաշինյանի վերակողմնորոշումը դեպի Արևմուտքի հետ համագործակցություն կասկածի տակ է դնում երկրի նախկինում ամրապնդված կապերը Մոսկվայի և երկրում տեղակայված ռուսական բանակի հետ։

Կարևոր պահ է նաև ամերիկացի զինվորականների ժամանումը Երևանի կողմից վերահսկվող տարածք։ Նրանք Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշների տեսանկյունից ստուգում են հայկական զինատեսակներն ու ռազմական կառույցները։ Նման գործողությունները տարբեր կարծիքների ու մեկնաբանությունների տեղիք են տալիս։ Բայց, անկասկած, դրանք լավագույնս են ցույց տալիս հայկական պետության արտաքին քաղաքականության փոփոխությունների ընդհանուր պատկերը։

Հետախուզության ոլորտում թշնամական ուժերին ակտիվորեն վերացնելու և Արևմուտքի հետ համագործակցության վրա կենտրոնանալու ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած ջանքերը չեն կարող աննկատ մնալ Ռուսաստանի և Իրանի կողմից։ Դա հարցեր է առաջացնում տարածաշրջանում այդ երկրների հետագա ազդեցության և ուժերի փոփոխվող հարաբերակցության վերաբերյալ:

Կարևոր է նաև ուշադրություն դարձնել Վրաստանին, որը, ի տարբերություն հայկական պետության, չտրվելով Արևմուտքի ճնշումներին մնում է չեզոք և անկախ։ Սակայն, եթե Երևանը որոշի գնալ հակառակ ճամբար, դա կարող է խախտել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում և լուրջ հետևանքներ ունենալ ողջ Կովկասի համար։

Աշխարհաքաղաքական այս բարդ խաղի հզոր խաղացողներից մեկն Իրանն է։ Նրա արձագանքը Հայաստանում ստեղծված իրավիճակին մեծ նշանակություն ունի։ Եթե ​​Սյունիքի մարզի օկուպացիայի սցենարն իրականություն դառնա, դա կարող է ազդել տարածաշրջանի քաղաքական հարաբերությունների վրա և վտանգ ներկայացնել իրանական պետության համար։

Հատկապես մտահոգիչ է Զանգեզուրի միջանցքի ապագան։ Թեհրանը հետևում է այդ տարածքում տեղի ունեցող զարգացումներին ու փոփոխություններին, որոնք կարող են վնասել նրա շահերին։ Զանգեզուրի միջանցքի ստեղծման դեպքում ԱՄՆ-ը ձեռք կբերի ուղիղ ելք դեպի Կասպից ծով, ինչը զգալի աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա Իրանի անվտանգության համար։

Հաշվի առնելով Մոսկվայի և Թեհրանի սերտ հարաբերությունները, ինչպես նաև անվտանգության լուրջ մարտահրավերները, որոնց բախվում են երկու երկրներն Արևմուտքի հետ իրենց աշխարհաքաղաքական մանևրում, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վատթարացնելու Փաշինյանի փորձերը չեն կարող աննկատ մնալ Իրանի կառավարության կողմից։

Հարկ է նշել, որ պարսիկների հետնորդները չափազանց մտահոգված են տեղի ունեցող իրադարձություններով և կարող են տարբեր կերպ արձագանքել իրերի այս վիճակին: Օրինակ մեծ է հավանականությունը, որ նրանք նման գործողություններին կպատասխանեն Նախիջևանի օկուպացման կամ ապակայունացման միջոցով, ինչը կարող է լրջորեն խաթարել տարածաշրջանային ամբողջ անվտանգությունը։ Նման միջամտության դեպքում հայկական պետության և Լեռնային Ղարաբաղի միջև հաղորդակցության միջանցքը կարող է ընդմիշտ փակվել։

Նման պոտենցիալ սցենարները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Պետք է ընդգծել, որ կովկասյան տարածաշրջանում շահերի հավասարակշռումը և կայունության պահպանումը գնալով ավելի ու ավելի բարդ խնդիր է դառնում, և այդ ամենը պահանջում է միջազգային հանրության ուշադրությունն ու միջամտումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular