ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական թղթակից Սլադկովը Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը Հայաստանում ձախողված է համարել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Shraibikus.com-ը գրում է, որ ռազմական թղթակից Ալեքսանդր Սլադկովն ասել է, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը ձախողված է համարում։ Ելույթ ունենալով «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի եթերում, նա հարց է տվել, թե արդյո՞ք ով է պատասխան տալու այդ ամենի համար։

Սլադկովի խոսքով Հայաստանում իրադարձությունները զարգանում են «ուկրաինական սցենարով»: Ներկայումս կարելի է դիտարկել երկիր «ամերիկացիների ժամանման» ալգորիթմը։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանն այնտեղ պետք է գերիշխեր, ընդգծել է ռազմական թղթակիցը։ Ո՞րն է իրականությունը: Սլադկովը դա որակում է որպես երկրի արտաքին քաղաքական ծայրաստիճան անարժեքության դրսևորում։

«Ո՞վ է պատասխան տալու: Ինչու՞ մենք չունենք Անդրկովկասում ձախողված գործողությունների պատասխանատուներ։ Չէ՞ որ նույնն էր Ուկրաինայի դեպքում։ Մենք շրջվեցինք, ուշադրություն չդարձրեցինք, և հետո հոպ և եղավ Մայդանը, - վրդովված ասել է Սլադկովը,- իսկ հիմա էլ այդպես է լինելու Հայաստանում»:

Մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց իր կնոջ այցը Կիև չափազանց չքաղաքականացնել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular