ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն մի քանի ամիս շարունակ բանակցություններ է վարել Հռոմի հետ զենք գնելու շուրջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

La Repubblica-ն պնդում է, որ Բաքուն մի քանի ամիս շարունակ բանակցություններ է վարում Հռոմի հետ 1-2 միլիարդ եվրոյի զենք գնելու շուրջ․ հայտնում է Sputnik зарубежье-ն։

Բանակցությունները ձախողվել են իտալական UAMA գերատեսչության՝ հակամարտության մեջ ներգրավված երկրին զենք վաճառելուց հրաժարվելու պատճառով, գրում է թերթը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանը այլընտրանք է փնտրում Թուրքիայում և Իսրայելում։ Իտալիան մտավախություն ունի, որ իրավիճակը կազդի ադրբեջանական գազի մատակարարման վրա, որի միջոցով Հռոմը պատրաստվում էր փոխհատուցել ռուսական կապույտ վառելիքի մասնակի կորուստը։

Ադրբեջանին անհրաժեշտ իտալական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի թվում են հրետանային զենքերը, հրետանին, հակաօդային համակարգերը, ինքնաթիռները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular