ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալկոհոլը եւ տղամարդու բնավորությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1. Օղի նախընտրող տղամարդը կասկածամիտ է: Նա կարող է չմտածված քայլեր անել, ցած նետվել կամրջից կամ գնել խանութի բոլոր ծաղիկները՝ միայն լավ տպավորություն թողնելու համար: Նման տղամարդը դյուրությամբ սիրահարվում է առաջին հայացքից եւ ամբողջ կյանքի համար, իսկ հետո նույնքան հեշտությամբ եւ արագորեն մոռանում է իր զգացմունքների մասին:

2. Վիսկիի սիրահարներն ավանդաբար ուժեղ անհատներ են համարվում, որոնք հստակ քայլերով շարժվում են դեպի առաջադրած նպատակները: Չնայած չի բացառվում, որ տղամարդը պարզապես ցանկանում է «հարմարվել» այդ կարծրատիպին: Իրավիճակը նույնն է կոնյակի պարագայում. այն տղամարդու խմիչք է, որը խոսում է ուժեղ բնավորության եւ ինքնավստահության, որոշումներ կայացնելու վճռականության մասին:

3. Կոկտեյլներ նախընտրող տղամարդը մշտական չէ: Արագորեն փոխում է ընկերուհիներին, ընկերներին, հետաքրքրությունները եւ այն: Իսկ եթե նման տղամարդը նաեւ նախընտրում է «Արյունոտ Մերի» կամ «Բալթիմոր», հարկավոր է ավելի ուշադիր լինել:

4. Եթե տղամարդն անտարբեր է ալկոհոլի հանդեպ եւ նախընտրում է «առողջ ըմպելիքները»՝ գազավորված ջուր, հյութեր կամ թեյ, ձեր առջեւ տղամարդ է, որը գիտի, թե ինչ է ուզում եւ չի տրվում սադրանքներին: Բայց եթե տղամարդը կտրականապես չի ընդունում ալկոհոլն ու մշտապես ցուցադրում է բացասական վերաբերմունքը, սա, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ նա անցյալում խնդիրներ է ունեցել ալկոհոլի հետ կապված կամ ինչ-որ բան այն չէ առողջության հետ:

5. Գարեջուր սիրող տղամարդը մեծահոգի մարդ է, ընկերների հոգին: Նա ապրում է հանուն ընկերների եւ ընկերների համար, ցանկացած դժվարին իրավիճակում դրական կողմեր է գտնում եւ դասեր քաղում: Չնայած նրանց կյանքում այդ նույն ընկերները կարող են մեծ դեր խաղալ, ինչը կարող է դուր չգալ սիրած կնոջը:

6. Եթե տղամարդը գինի է նախընտրում, միաժամանակ, հասկանում է գինիներից, նշանակում է՝ ձեր առջեւ էսթետ է, որը կարողանում է տարբերակել առաջնահերթություններն ու վայելել կյանքը: Մյուս կողմից՝ հաճախ նա կարող է շատ մեծ կարծիք ունենալ իր մասին, նուրբ էության հետեւում կարող է շարքային դատարկություն թաքնված լինել:

7. Շամպայնի երկրպագուներն ամեն ինչում արդյունավետություն են սիրում, բայց առանձնանում են մակերեսայնությամբ եւ «հանդիսատեսի համար խաղալով»: Նրանք, միաժամանակ, կենսուրախ են, նման մարդու հետ հաստատ չես տխրի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular