ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնացեք Նիկոլին ասեք՝ Ղարաբաղը պաշտպանի․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ համացանցում հրապարակումներ տարածվեցին այն մասին, որ «Քյոխ» մականվամբ հայտնի զինվորականը` արցախցի Կարեն Ջավադյանը, իր զինվորների հետ որոշել է չհանձնվել, կռվել մինչեւ վերջ։

Մենք կապ հաստատեցինք նրա հետ՝ ճշտելու, թե արդյոք հավաստի՞ են այդ տեղեկությունները, որ որոշել է իր զինվորների հետ չհանձնվել:

Նա ասաց․ «Գնացեք Նիկոլին ասեք` գնա Ղարաբաղը պաշտպանի, ոնց ծախել են, այնպես էլ թող պաշտպանեն»։
Հարցին` իսկ որպես զինվորական, ինքն ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, ճի՞շտ են այդ լուրերը։
Ասաց. «Հայ ժողովրդին ո՛չ Ղարաբաղն ա պետք, ո՛չ էլ` ղարաբաղցին, վերջ»։ Իսկ ինչո՞ւ եք այդպես մտածում, հիմա մարդիկ փողոց են դուրս եկել` պայքարում են, ով ինչ կարողանում է` անում է, մյուսներն անտարբեր չեն, շատ ծանր են տանում այս ամենը: Նա ասաց․ «Որովհետեւ ամբողջ ժողովուրդը լվացել է ձեռքերը ղարաբաղցիներից»։

Իսկ ինչո՞ւ եք ասում․ «Նիկոլին ասեք` գնա Արցախը պաշտպանի»։ «Ուզում եք՝ Նիկոլին ասեք, ուզում եք` Քոչարյանին ասեք, Սերժին ասեք։ Ես չգիտեմ, թե ով է մեղավոր, ես զինվորական եմ՝ իմ գործն եմ կատարել»։ Նկատելի էր, որ Կարեն Ջավադյանը վրդովված է, խոսելու ցանկություն չունի, այս կարճ զրույցից հետո մեզ հորդորեց՝ այլեւս հարցեր չտալ իրեն, ու անջատեց հեռախոսը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular