ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անթալիայից ժամանած ինքնաթիռը Պերմում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անթալիայից ժամանող թուրքական AnadoluJet ավիաընկերության ինքնաթիռը Պերմում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց, տուժածներ չկան. հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Թուրքական AnadoluJet ավիաընկերության TK 3964 չվերթով ինքնաթիռը Պերմի օդանավակայանում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց։ Տուժածներ չկան։ Ինքնաթիռը շուտով կտեղափոխվի ավտոկայանատեղ։ Այն տեսանելի վնաս չի ստացել,- հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը:

Զրուցակիցը հավելել է, որ բոլոր ուղևորները հասցվել են օդային տերմինալ, այժմ Բոլշոյե Սավինո օդանավակայանը փակ է ինքնաթիռների ընդունման և մեկնելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular