ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունիքում զոհվածների ծնողները ոտքի են ելել (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Երևանում բողոքի ակցիաներ են իրականցվում, պարալիզացված են մայրաքաղաքի փողոցները։

Արցախցիների ճակատագիրն անհանգստացնում է ոչ միայն երևանցիներին։ Այս պահին Գեղարքունիքի մարզում զոհվածների ծնողները փակել են Գավառ-Մարտունի ավտոճանապարհի Նորատուսի հատվածը։

«Ստեղծված վիճակով պայմանավորված՝ զոհվածների ծնողները դուրս են եկել փողոց․ թե՛ Մարտունուց, թե՛ Սևանից, թե՛ Գավառից մարդիկ դուրս են եկել, իրենց մտահոգությունն են հայտնում»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Նորատուսի համայնքապետ Անդրանիկ Գրիգորյանը։

Նա նշեց, որ Նոտատուսի համայնքապետարանից մարդիկ չկան ակցիա իրականացնողների մեջ, սակայն, որևէ արգելք չի եղել։

Տեսանյութն՝ այստեղ

Նարե Գնունի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular