Ահա՝ ինչպես կարելի է վերականգնել կիրքն՝ ամուսինների միջև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄի խումբ ամերիկացի գիտնականներ պարզել են, թե ինչպես կարելի է պահպանել կիրքն ամուսինների միջև: Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ կիրքը պահպանելու համար հարկավոր է միասին լուծել խնդիրները և հաճախ միմյանց սեր խոստովանել:
Գիտնականներն անց են կացրել մի ուսումնասիրություն և պարզել, որ միասին ավելի քան 10 տարի ապրած ամուսնական զույգերի 40%-ի մոտ բավական բարձր է լինում ամուսնալուծության հավանականությունը: Բացի այդ, նրանցից շատերի մոտ նկատվում է զուգընկերոջ նկատմամբ սեռական ցանկության նվազում:
Այս հանգամանքը բացատրվում է նրանով, որ մարդիկ հոգնում են առօրյայից, ընտանեկան միապաղաղ կյանքից և ավելի շատ ժամանակ ու ջանք են տրամադրում կարիերայում հաջողությունների հասնելուն:
Այս կերպ նրանց ուժերն ու ցանկությունը պարզապես չի բավականացնում ամուսնական պարտքը կատարելու համար: Հոգեբանները խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել միմյանց հետ, միասին լուծել խնդիրներն ու վիճահարույց հարցերը, քանի որ շփումը միայն մտերմացնում է ամուսիններին և թույլ է տալիս վերադարձնել կիրքը:
Շատ կարևոր են նաև սիրո խոստովանությունները, ուստի հարկավոր է հնարավորինս հաճախ զուգընկերոջը նման խոսքեր ասել: