ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարորդն աղբամանին հարվածելով անցավ ցուցարարների միջով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում, որտեղ ցուցարարները փակել են ճանապարհն ու բողոքի ակցիա են իրականացնում: Մի ամենագնացի վարորդ մեքենայով եկավ եւ փողոցում գտնվող աղբամանին հարվածելով անցավ ցուցարարների միջով:

Քաղաքացիները նրա հետեւից վիրավորական արտահայտություններ արեցին, սակայն նա քշեց հեռացավ:

Նշենք, որ առավոտից Երեւանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, փակվել են բազմաթիվ փողոցներ, իսկ այս պահին բողոքի ակցիա է ընթանում Հանրապետության հրապարակում:

 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

Երևանի տարբեր բուհերի ուսանողներ միացել են ակցիային և կոչ են անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։ Բոլորն ընդգծում են, որ Արցախում այսօր ցեղասպանություն է և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ցուցարարները վանկարկում են՝ «Արցախ», «միացեք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular