ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչո՞ւ Փաշինյանը խաղաքարտ տվեց Բաքվին». Փաշինյանի խոսքերը մեջբերելով՝ Բաքուն հերքեց Միրզոյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ Հայաստանի արտգործնախարարը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացնում էր ադրբեջանական «դաժան» հարձակումից հետո Արցախում ստեղծված սարսափելի իրավիճակը, պնդելով, որ Լեռնային Ղարաբաղից ստացվող տեսարանները իսկապես «ցնցող» են, որ ադրբեջանական զինուժի կողմից կան սպանված ու վիրավոր երեխաներ, անհետ կորած երեխաներ, որոնց մայրերը հուսահատ փնտրտուքների մեջ են, որ հազարավոր անօթևան և սովի մատնված մարդիկ կան, որ ադրբեջանցիները սոցիալական ցանցերում կոչ են անում գտնել անհետ կորածներին բռնաբարելու և մասնատելու նպատակով, վարչապետը Փաշինյանը դրանից մի քանի ժամ առաջ Երևանում այլ պատկեր էր նկարագրում՝ պնդելով՝ «արցախցիների կյանքին ուղիղ սպառնալիք չկա»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular