ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ խաղաղապահները հրադադարի երկու խախտում են արձանագրել Ասկերանի շրջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների կնքման պահից հրադադարի երկու խախտում է  արձանագրվել Ասկերանի շրջանում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Տուժածներ  չկան։ Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համատեղ իրականացնում է այս փաստերի հետաքննությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը, խաղաղ բնակչության նկատմամբ  մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular