ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոբ Մենենդեսը ժամանակավորապես լքել է պաշտոնը կաշառակերության մեղադրանքների պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը ժամանակավորապես լքել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ազդեցիկ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը՝ կաշառակերության մեղադրանքների պատճառով, հայտնում են BBC-ն և Reuters-ը։

ԱՄՆ արդարադատության նախարարության դատախազները պնդում են, որ Մենենդեսը և նրա կինը՝ Նադինը, հարյուր հազարավոր դոլարներ են ընդունել Եգիպտոսի կառավարությանը օգնություն հատկացնելու դիմաց։

Մենենդեսին վերջին 10 տարվա ընթացքում երկրորդ անգամ են մեղադրում կոռուպցիոն հանցագործությունների մեջ։ Սենատորը մեղադրվում է երեք հանցագործության մեջ, այդ թվում՝ կաշառակերության, դավադրության մասնակից լինելու մեջ, հայտնում է CNN-ը։

Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին միացել է Նյու Ջերսիի դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդներին՝ կոչ անելով Մենենդեսին հրաժարական տալ: Նահանգապետն ասել է, որ «ենթադրյալ փաստերն այնքան լուրջ են, որ վտանգում են» սենատորի՝ իր աշխատանքը կատարելու կարողությունը:

Մենենդեսը և նրա կինը մեղադրվում են սենատորի վրա ազդեցության դիմաց «հարյուր հազարավոր դոլարներ կաշառք ստանալու մեջ», ասվում է հրպարակված դաշնային մեղադրական եզրակացության մեջ: Մեղադրանք է սպառնում նաև Նյու Ջերսիից որպես գործընկերներ և գործարարներ նկարագրված երեք անձանց: Բոլոր մեղադրյալները չորեքշաբթի օրը կներկայանան դաշնային դատարան։

Մենենդեսը, որին հաջորդ տարի սպասվում է վերընտրություն, ուրբաթ օրը հերքել է մեղադրանքները: Սենատի մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը հայտարարել է, որ Մենենդեսը ժամանակավորապես կհեռանա Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular